եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։
Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։
Եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է, բայց մաշկից խորը չի երևում, ու մազն էլ չի սպիտակել, այլ մուգ է, ապա քահանան ախտակրին յոթ օր պետք է մեկուսացնի։