Եվ եգիպտացիների ողջ երկիրը կծածկվի փոշով։ Մարդկանց ու անասունների վրա խոցեր կառաջանան, մարդկանց ու անասունների վրա վերքեր կելնեն եգիպտացիների ողջ երկրով մեկ»։
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
քահանան թող քննի նրան. եթե փայլունացած տեղում մազը սպիտակ է դարձել, և այն ավելի խորն է, քան մաշկը, ուրեմն նրան անմաքուր թող համարի, որովհետև դա բորոտության վերք է։