Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եթե բորոտությունը գնալով տարածվի նրա մաշկի վրա, և սպիտակությունը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, ինչքան որ, անշուշտ, քահանան կարող է զննել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 13:12
9 Խաչաձեւ Հղումներ  

և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,


«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։


Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։


Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։


դա հին բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան պետք է նրան անմաքուր համարի և մեկուսացնի նրան, որովհետև անմաքուր է։


և քահանան տեսնի, որ սպիտակությունը տարածվել է մարմնի ամբողջ մաշկի վրա, ապա մաքուր թող համարի հիվանդին, որովհետև նրա մարմինն ամբողջությամբ սպիտակել է։ Եվ նա մաքուր է։


Գիտենք, որ Օրենքը հոգևոր է. բայց ես մարմնավոր եմ՝ մեղքի տիրապետության տակ վաճառված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ