Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Բոլոր կենդանիները, որոնք քայլում են ետևի թաթերով, անմաքուր են։ Ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 11:27
10 Խաչաձեւ Հղումներ  

Չորքոտանի թևավոր միջատներն անմաքուր են,


Մնացած բոլոր թռչող չորքոտանի միջատներն անմաքուր են։


Բոլոր այն կենդանիները, ուրեմն, որոնք թաթահերձ կճղակավոր են, սակայն չեն որոճում, անմաքուր են, նրանց սատկած մարմիններին դիպչողը մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։


Փակի տակ պահված բոլոր օրերին ով մտնի այդ տունը, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։


Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։


Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։


նա, ով դիպչի դրանց, թող անմաքուր համարվի մինչև երեկո և մատուցված սուրբ զոհաբերություններից չպետք է ուտի, մինչև որ իր մարմինը չլվա ջրով։


Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ