Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 11:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Բոլոր այն կենդանիները, ուրեմն, որոնք թաթահերձ կճղակավոր են, սակայն չեն որոճում, անմաքուր են, նրանց սատկած մարմիններին դիպչողը մինչև երեկո թող անմաքուր համարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 11:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։


Բոլոր կենդանիները, որոնք քայլում են ետևի թաթերով, անմաքուր են։ Ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Խոզը թեև ճեղքված թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերեք նրա միսը և դրանց սատկած մարմնին մի՛ մոտեցեք։


Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ