Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Վկայության խորանի դռնից մի՛ հեռացեք, որպեսզի չմեռնեք, որովհետև օծության յուղը, որ Տիրոջից է, ձեզ վրա է»։ Եվ վարվեցին ըստ Մովսեսի խոսքի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 10:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։


Եվ Աստված է, որ մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատուն է պահում և օծեց մեզ։


Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։


Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։


Մովսեսն օծության յուղից հեղեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։


Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբես նրանց, որպեսզի ինձ համար քահանայագործեն։


Տերն ասաց Ահարոնին.


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ