Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 «Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 10:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։


Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։


Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։


նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։


Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։


Նոխազը, իր վրա վերցնելով նրանց անիրավությունները, իր հետ պիտի տանի մի անկոխ վայր. նոխազին պիտի արձակի դեպի անապատ։


Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։


Աստծու ընծաներն ամենասուրբ են, այդ սուրբ ընծաներից կարող է ուտել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ