Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Դու, որ ասում ես՝ չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ գարշում ես կուռքերից, նրանց տաճարնե՞րն ես կողոպտում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 2:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. “Ինչո՞վ խաբեցինք քեզ”։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են,


Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։


Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։


Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհյան կողոպտողներ են, ո՛չ էլ մեր դիցուհուն հայհոյողներ։


Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7), իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։


«Նրանք լարեցին իրենց լեզուներն աղեղի պես. ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին,- ասում է Տերը։


«Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։


Ո՜վ Տեր, եթե բացես շրթունքներս, Իմ բերանը պիտի երգի քո օրհնությունները։


Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ