Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Երբ անցնելու լինեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ ճանապարհվել այնտեղ, եթե նախ փոքրիշատե ձեզնով լիանամ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 15:24
9 Խաչաձեւ Հղումներ  

Քո ոտքով քի՛չ հաճախիր բարեկամիդ, որ չձանձրանա քեզնից և չատի քեզ։


Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։


Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


այսինքն՝ քաջալերելու ձեզ այն հավատով, որ իմն է և ձերը։


Արդ, այս ամենը կատարելով և հավաքված արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։


և ձեր մոտից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մոտ և ձեր օգնությամբ ճանապարհվել Հրեաստան։


որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով՝ բարի գործ արած կլինես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ