Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Դու, որ իսկապես հավատ ունես, պահի՛ր քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իրեն այն պատճառով, որ ընկերոջ համար փորձության պատճառ է դառնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 14:22
13 Խաչաձեւ Հղումներ  

Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծու առաջ,


Մեկը վեր է դասում օրն օրից, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Յուրաքանչյուր ոք թող իր համոզումը պահի։


Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։


Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։


Բայց ով կասկածում է, դատապարտված է, եթե ուտի, որովհետև չի գործում հավատով. որովհետև այն ամենը, ինչ հավատից չի գալիս, մեղք է։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։


Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։


Դրա համար ինքս էլ ճգնում եմ, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խիղճ ունենամ։


Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։


Չեմ հասկանում այն, ինչ գործում եմ. ոչ թե անում եմ այն, ինչ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ ատում եմ։


Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։


Բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ