1 Եվ երբ բացեց յոթերորդ կնիքը, երկնքում լռություն եղավ մոտ կես ժամ։
1 Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։
Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։
Տեսա նաև, որ Գառը բացեց յոթ կնիքներից մեկը. և չորս կենդանիներից մեկից լսեցի որոտի նման մի ձայն, որ ասում էր՝ արի՛։
Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հուդայի երկրի անապատում
Կանգնեց իմ առաջ, բայց չճանաչեցի. տեսա, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ, միայն սոսափյուն ու ձայն էի լսում։
Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։
Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։
Տեսա նաև աթոռի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք՝ գրված ներսից և դրսից ու կնքված յոթ կնիքով։
Եվ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ արի՛։
Եվ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։ Եվ ահա տեսա մի սև ձի, որի վրայի հեծյալն իր ձեռքին կշեռք ուներ։
Եվ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։
Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի,
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։
Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան. քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։