Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ մի ուրիշ, կարմիր ձի հայտնվեց. նրա վրայի հեծյալին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, և որպեսզի միմյանց սպանեն, նրան մի մեծ սուր տրվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 6:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր,


«Չկարծե՛ք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր,


ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


«Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։


Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ. և տեսա մի կին, որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։


Երկնքում այլ նշան երևաց. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ, և գլուխների վրա յոթ խույր կար։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


Երբ փայլատակեց նա նրանց առջև, Ամպերը կարկուտ և հրեղեն կայծակներ արձակեցին։


Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ