Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրությունը հարյուր քառասունչորս կանգուն էր, իսկ հրեշտակի չափը մարդկանց գործածած չափն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն, մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 21:17
6 Խաչաձեւ Հղումներ  

Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Այստե՛ղ է իմաստությունը։ Միտք ունեցողը թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվն այս է՝ վեց հարյուր վաթսունվեց։


Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարյուր քառասունչորս հազարը, որոնք փրկված են երկրից։


Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։


Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք ունեին յոթ գավաթներ՝ լցված յոթ վերջին պատուհասներով։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։


Եվ լսեցի կնքվածների թիվը՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի բոլոր ցեղերից.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ