Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ Հոգին եկավ ինձ վրա ու տարավ դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 21:10
17 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։


ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ հիսուն զորեղ մարդիկ կան, թող գնան ու փնտրեն քո տիրոջը, գուցե Տիրոջ հոգին նրան վերցրել ու նետել է Հորդանան գետի եզերքը կամ մի լեռան և կամ մի բլրի վրա»։ Եղիսեեն ասաց. «Մի՛ ուղարկեք»։


Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։


Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, իսկ Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ ուրախությամբ շարունակեց իր ճանապարհը։


Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։


Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.


Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։


Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ. և տեսա մի կին, որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։


Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։


Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։


Եվ իսկույն Հոգին ինձ վրա եկավ։ Եվ ահա տեսա մի աթոռ այնտեղ՝ երկնքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ