Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ ծնկի եկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին գահի վրա նստած Աստծուն՝ ասելով. «Ամե՛ն. Ալելուիա՜»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին. «Ամե՛ն, ալելո՛ւիա»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 19:4
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ երեցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։


Եզրասն օրհնեց Տիրոջը՝ մեծ Աստծուն, և ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն։ Ապա վեր բարձրացրին իրենց ձեռքերը և խոնարհելով երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, երեսները դեպի գետին դարձրած։


Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալելուիա՜, փրկությո՜ւն, փա՜ռք և զորությո՜ւն մեր Աստծուն,


Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ գավաթներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։


«Արդարև, թող այդպես անի Տերը. թող հաստատի քո խոսքը, որ մարգարեացար այս տան սպասքը և բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին։


Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով


ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։


Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։


Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Կերավ նրանց երկրի ողջ խոտը, Սպառվեց նրանց դաշտերի ողջ պտուղը։


Եվ շարունակում էին օրհներգել ու ասել. «Ալելուիա՜», իսկ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։


Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ