Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Չորրորդն իր գավաթից թափեց արևի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 16:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։


Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։


Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։


Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Գբից ծուխ էր ելնում, ինչպես մեծ հնոցի ծուխը, որի պատճառով խավարեցին արեգակն ու օդը։


Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։


Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու են. և նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը։


Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։


«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,


Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ