Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ապա զոհասեղանից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Զոհասեղանից ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ, ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 16:7
11 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։


Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։


Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։


Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ. նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղի՛ր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։


այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։


ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


Եվ քերովբեների միջից մեկը ձեռքը մեկնեց կրակի մեջ, որ քերովբեների միջև էր, այն վերցրեց ու տվեց նրա ձեռքը, ով սուրբ պատմուճան էր հագել. նա վերցրեց ու այնտեղից դուրս եկավ։


Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ