Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Երկրորդն իր գավաթը թափեց ծովի մեջ։ Ջրերը փոխվեցին ու մեռելի արյան վերածվեցին, և ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Երկրորդն իր գավաթը ծովը թափեց, և ջրերը մեռելի արյան վերածվեցին։ Ամեն կենդանի արարած, որ ծովում էր, սատկեց։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 16:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։


Բարկացրին նրան իրենց գործերով, Կործանումը շատացավ նրանց վրա։


Նա իր ձեռքում ուներ մի բացված գրքույկ. աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ ցամաքի վրա։


Քեզնից վրեժխնդիր եմ լինելու շնանալու և արյուն թափելու համար, քեզնից քո արյունն եմ պահանջելու՝ զայրույթի ու նախանձի արյունը։


Իր ռունգերի մեջ կենդանի շունչ ունեցող ամեն մի էակ, ցամաքի վրա եղած ամեն մի բան ոչնչացավ։


Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ գլուխների վրա՝ հայհոյական մի անուն։


Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ