Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ նա ամբողջովին առաջին գազանի իշխանությունն էր գործադրում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, որի մահացու վերքն արդեն առողջացել էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 13:12
12 Խաչաձեւ Հղումներ  

հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


Տեսածս գազանը նման էր հովազի, ոտքերը նման էին արջի ոտքերի, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, գահն ու մեծ իշխանություն։


որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։


Եվ նրանց տանջանքների ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու արձանին և առան նրա դրոշմն ու անունը։


Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում էր. «Ով երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ ձեռքի վրա,


Առաջինը գնաց և իր գավաթի պարունակությունը թափեց երկրի վրա, և չար ու մեծ-մեծ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագել էին նրա արձանին։


Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ