Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցավով չէիր բռնվում, քանզի բազում են անամուսին կնոջից ծնված որդիները, ավելի շատ, քան ամուսին ունեցող կնոջից ծնված որդիները։ Չէ՞ որ Տերն ասաց.
Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,
Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։
Արդարև գրված է. «Ուրախացի՛ր, ամո՛ւլ, որ չէիր ծնում. գոչի՛ր և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չէիր քաշել, որովհետև լքվածի զավակներն ավելին են, քան ամուսին ունեցող կնոջ» (Ես. 54.1)։
Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։