Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 4:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք»,

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 4:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


Սրտիս մեջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ վայելքների մեջ. տե՛ս, թերևս այստեղ է երջանկությունը»։ Բայց ահա դա էլ է ունայնություն։


Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։


Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։


Այժմ ուրեմն, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք ձեր գլխին գալիք թշվառությունների համար


նրանք, ովքեր սուգ են անում, թող ապրեն այնպես, իբր չեն սգում, նրանք ովքեր ուրախանում են, թող ապրեն այնպես, իբր չեն ուրախանում, նրանք, ովքեր գնում են, թող ապրեն այնպես, իբր գնածի տերը չեն,


Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։


Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ