Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հակոբոս 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս։ Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 3:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։


Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ նվաստացրու, քանի որ Իսրայելում այդպիսի բան չի արվում։ Դու էլ մի՛ արա այդ անզգամությունը։


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


Օրհնե՛ք ձեզ հալածողներին, օրհնե՛ք և մի՛ անիծեք։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։


Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։


Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք,


Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.


Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ չլինեք։ Իմացե՛ք, որ այս առումով մեծ դատաստան ենք ընդունելու,


Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից միաժամանակ քաղցր և դառն ջուր կբխեցնի։


Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով ենք անիծում մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ։


չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ