6 Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իր սկեսուրը։
6 Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները,
Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։
Հռութը նրան ասաց. «Կանեմ այն ամենը, ինչ որ ասես ինձ»։
Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց։