Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 1:11
5 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե եղբայրներն ապրում են միասին, և նրանցից մեկը առանց զավակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբոր կինը օտարի հետ թող չամուսնանա։ Նրա մոտ թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։


Եվ Հուդան ասաց իր հարսին՝ Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելովմը մեծանա»։ Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի իր եղբայրների պես։ Թամարը գնաց ու մնաց իր հոր տանը։


և ասացին նրան. «Այդպես չի լինի, մենք քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։


Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ,


Քանի որ զավակն իրենը չէր լինելու, Օնանն իր եղբոր կնոջ հետ մերձենալիս սերմը թափեց գետնին, որպեսզի ժառանգ չթողնի իր եղբորը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ