34 Ինձ կփնտրեք և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։
34 Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»։
Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։
Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26, Մտթ. 21.9բ)»։
Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։
Ի՞նչ է այն խոսքը, որ նա ասաց՝ “Կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։