Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք և չեք հավատում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:36
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։


Այնքան նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում նրան,


Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա։ Բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։


Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։


Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու հավատանք, ի՞նչ կգործես։


Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ գա, դուրս չեմ անի.


Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։


Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուսն սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն։ Եվ ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ