Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Այնուհետև արիմաթեացի Հովսեփը՝ հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտը, Պիղատոսին աղաչեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Պիղատոսն անմիջապես հրաման տվեց, և եկան ու վերցրին Հիսուսի մարմինը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:38
9 Խաչաձեւ Հղումներ  

Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։


Այնուամենայնիվ, անգամ հրեա իշխանավորներից շատերը հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն.


Եվ հրեաների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։


Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։


Երբ կատարեցին նրա մասին գրված ամեն բան, խաչափայտից իջեցնելով՝ գերեզման դրեցին։


Նաև Տիրոջը միացած շատ եղբայրներ՝ քաջալերված իմ կապանքներով, ավելի համարձակվեցին առանց երկյուղի քարոզելու Աստծու խոսքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ