Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Այնտեղ քացախով լի մի աման կար. լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին, դրեցին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:29
9 Խաչաձեւ Հղումներ  

Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։


Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.


Մեկն առաջ վազելով սպունգը քացախի մեջ թաթախեց և եղեգին անցկացնելով՝ տվեց Հիսուսին, որ խմի. և ասում էր. «Թողե՛ք տեսնենք, Եղիան կգա՞ նրան խաչից իջեցնելու»։


Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց նրան, որ խմի։


Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։


Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։


Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։


Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ