Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Հիմա գիտենք, որ ամեն բան գիտես, և կարիք չկա, որ մեկը քեզ բան հարցնի. դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:30
12 Խաչաձեւ Հղումներ  

Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզվեցի, որ դու Աստծու մարդն ես, և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։


Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Ի՞նչ է ասում մեզ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի”, և դարձյալ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես գնում եմ իմ Հոր մոտ”»։


Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։


Այն օրն իմ անունով պիտի խնդրեք. ձեզ չեմ ասում, թե՝ ես պիտի աղաչեմ Հորը ձեզ համար,


Հիսուսը պատասխանեց նրանց. «Այժմ հավատո՞ւմ եք.


և խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի. նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։


Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։


Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։


Քանզի Հայրը սիրում է Որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք.


Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ