Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Որդյակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրեք, և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, և այժմ նույնը ձեզ էլ եմ ասում։
Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։