Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:15
16 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։


Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։


Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնն ինձ համար չեկավ, այլ ձեզ համար։


Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։


Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։


Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. “Մի՛ ապականիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ”, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար. հանուն նրա չեմ կործանելու բոլորին։


Ահա ինձ համար դեպի քեզ եկվորներ պիտի գան, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստանեն։


Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք և որ հավատում եք Աստծու Որդու անվանը։


Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։


Ցանկություններ ունեցան անապատի մեջ Եվ Աստծուն փորձեցին անջրդի վայրում։


Այն օրվանից, երբ տերը վերակացու կարգեց նրան իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։


«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։


Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ.


Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ