Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանում է, նրանց առջևից է գնում, իսկ ոչխարներն էլ հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:4
23 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում,


Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։


Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և որտեղ ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը։


Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։


որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։


ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին,


Նմանվե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին։


Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։


Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,


նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։


ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։


Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ,


Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։


Իմ եղբորորդու ձայնն է. ահա նա գալիս է, վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։


Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։


Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվե՛ք նույն մտքով. որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղք գործելուց,


Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։


Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում։


Օտարի հետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»։


իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ