Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է. իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող հափշտակել նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։


Արդ գիտեմ, որ Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները, քանի որ նա ազատեց նրանց բռնացողների ձեռքից»։


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։


Ես և իմ Հայրը մի ենք»։


Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։


Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, և ես դեպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի։


Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։


Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից. նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին։


Այժմ ես նրանց համար եմ աղաչում և ոչ թե աշխարհի. նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։


Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ գա, դուրս չեմ անի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ