Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հյուսիսայինով կհալածեմ ձեզնից և նրան անջուր երկիր կվտարեմ, կկործանեմ նրա սկիզբն առաջին ծովում և նրա վերջը՝ վերջին ծովում. նրա թարախը կելնի, և կբուրի նրա հոտը, քանի որ մեծացան նրա գործերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Ազայելն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսեեն ասաց. «Տերն ինձ հայտնեց, որ դո՛ւ պիտի թագավորես ասորիների վրա»։


Մարդու ժառանգությունը որդիներն են, Որոնք իր վարձն են, Եվ այն է պտուղն իր որովայնի։


Աստված ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց. հողմն առավ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եվ եգիպտացիների ողջ երկրում մորեխ չմնաց։


Իրենց կախարդություններով նույնը փորձեցին անել նաև եգիպտացի գիտունները, որպեսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Եվ մժեղը տարածվեց մարդկանց ու անասունների վրա։


իսկ նրանց վիրավորները պիտի ընկնեն մեռելի պես, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջվեն նրանց արյամբ։


Արևելյան սահմանը կսկսվի Ավրանի և Դամասկոսի սահմանագծից և կձգվի դեպի հարավ։ Հորդանան գետը բնական սահման կլինի Գաղաադի և Իսրայելի միջև, հյուսիսային կետից մինչև Արմավենիների քաղաքը Մեռյալ ծովի մերձակայքում։ Այս կլինի արևելյան սահմանը։


«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Այն օրը կենդանի ջուր կբխի Երուսաղեմում, նրա մի կեսը՝ դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը, այդպես կլինի նաև ամռանն ու գարնանը։


Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։


Բոլոր այն վայրերը, ուր կկոխեն ձեր ոտքերը, ձերը կլինեն. անապատից մինչև Անդրլիբանան, Մեծ գետից՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը կլինեն ձեր սահմանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ