Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Զոհաբերություններն ու պատարագները վերացան Տիրոջ տնից. սո՛ւգ արեք, քահանանե՛ր՝ զոհասեղանի պաշտոնյանե՛ր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 1:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Մենք Տիրոջը՝ մեր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիները, և ղևտացիները ծառայում են Տիրոջը, ըստ իրենց ամենօրյա սպասավորության կարգի։


«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։


Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։


Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։


Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։


Ո՛չ գինի նվիրեցին Տիրոջը, ո՛չ էլ քաղցրացրին նրան. նրանց զոհերը որպես սգո հաց կլինեն նրանց համար. բոլորը, որ ուտեն դրանից, կպղծվեն, քանի որ իրենց հացն իրենց կմնա և թող չմտնի Տիրոջ տունը։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


ձեր աչքերի առաջ. ձեր Աստծու տնից պակասեցին կերակուրները, ուրախությունն ու խնդությունը։


Ո՞վ գիտի, թերևս դառնա ու զղջա և իր հետևից թողնի օրհնություն, զոհաբերություններ ու պատարագներ Տիրոջը՝ մեր Աստծուն։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ