30 Եթե ձյունով իսկ լվացվեի ու ձեռքերս էլ մաքուր սրբեի,
30 Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի,
Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-
Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։
Եթե ասենք, թե մենք ոչ մի մեղք չունենք, մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ։
որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
թե շեղված լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս հետևից, թե իմ ձեռքով կպած լինեմ կաշառքի,
դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.
կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։
«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։