24 Ուսուցե՛ք ինձ, և ես կլռեմ։ Իսկ եթե մոլորված եմ, ինձ խելքի՛ բերեք։
24 Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Ու կասեմ. “Տե՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ ամբարիշտ լինեմ”. և ինչո՞ւ դատեցիր այսպես ինձ։
Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից, Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։
Սխալներս, որ ես չեմ տեսնում, ցո՛ւյց տուր ինձ, իսկ եթե անօրենություն եմ արել, այլևս չեմ անի»։
«Բայց դու, Հո՛բ, լսի՛ր, թե ի՛նչ եմ ասում, ակա՛նջ դիր իմ խոսքերին։
Ահա սա այսպես քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացի՛ր, թե ի՛նչ ես արել»։
Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։
ակա՛նջ դրեք իմ խոսքերին. կասեմ ի լուր ամենքիդ, մինչև որ քննեք խոսքերս,
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
փրկվելու թշնամու ձեռքից, կամ ազատվելու բռնակալներից։
Բայց կարծեք իզուր են ճշմարիտ խոսքերը. չէ՞ որ ես ձեզանից զորություն չեմ խնդրում։
Որքա՞ն մեղք ունեմ, անօրենություն, հասկացրո՛ւ ինձ՝ որքա՞ն են դրանք։