13 Կամ չէի՞ ապավինում դրան, որ զրկվեցի ամեն մի օգնությունից.
13 Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։
Իսկ թե հարցնեք՝ «Ինչի՞ մասին մենք խոսենք իր առաջ, ինչպե՞ս գտնենք մենք արմատը խոսքի»,-
Ինչքան որ դուք գիտեք, այնքան էլ ես գիտեմ, և ձեզնից ավելի անմիտ չեմ։
Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով,
Մի՞թե ուժս քարից զորեղ է. մարմինս մի՞թե պղնձից է։
Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։
Արդ, դարձրել է ինձ ջարդված, փտած ու ընդարմացած։