21 Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում, շամբի, եղեգի ու կնյունի տակ։
21 Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։
և ահա իբր գետից դուրս էին գալիս յոթ գեղեցիկ ու պարարտ երինջներ և արածում կանաչների մեջ։
Ապառաժ լերան վրա հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։
Նրա գլխավերևում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մեկ, և բարդու սյուները։
Ես աղքատ ու վշտացած եմ. Քո պարգևած փրկությունը, Աստվա՛ծ, թող վիճակվի ինձ։
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։