Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 39:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքները հարկահանների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 39:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Այնտեղ իրենց հանգիստն են գտնում շղթայվածները, ովքեր այլևս չեն լսում հարկահանի ձայնը։


Արդ, գնացեք աշխատե՛ք, որովհետև ոչ ոք ձեզ հարդ չի տալու, բայց դուք աղյուսի սահմանված քանակը պետք է տաք»։


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։


Բայց երբ դեպի վեր ու բարձունքներ բարձրանա, կծիծաղի երիվարի ու նրա հեծյալի վրա։


Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները, իբրև բնակավայր՝ աղուտները։


Դիտում է իր լեռնոտ արոտավայրերը ու շրջում է՝ ամեն դալարիք փնտրելու։


Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ