Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 38:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 38:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։


Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։


այնպես որ կարող ենք ավետարանել նաև ձեզնից այն կողմ՝ առանց պարծենալու ուրիշի սահմաններում կատարված գործերով։


Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։


Այնտեղ բնակություն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռավները, նրա մեջ պիտի ջնջվեն ու ավերակ դառնան չափված հողակտորները, հուշկապարիկները պիտի բնակվեն այնտեղ։


Ես նրա հետ էի, երբ պատրաստում էր երկինքը, երբ իր աթոռն էր հաստատում հողմերի վրա,


Թող հիշի Տերը քո բոլոր զոհերը Եվ ուխտերդ ընդունելի անի։


կշիռը հողմի, չափը ջրերի, որ ինքն է կարգել։


Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,


Ո՞վ է ստեղծել երկիրը։ Ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքո ու միջոցի մեջ եղած ամեն բան։


Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ