40 Սարսելու են իրենց որջերում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։
40 Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։
Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։
Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիների մեջ ծածկվել։
Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։
Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։
Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։