Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Այնժամ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև շնչավոր բոլոր էակների միջև, և այլևս ջրհեղեղ չի լինի, որ կարողանա բոլոր էակներին ոչնչացնել։