30 Ահա իր լույսը գցում է նրա վրա և ծովի խորքերն է ծածկել,
30 Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։
Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։
որպեսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգևի զորացածին։
Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ճանապարհներն ամպրոպների,
Օրհնե՛ք և սաղմո՛ս երգեք նրան. Պատմե՛ք նրա բոլոր սքանչելիքները
Իսրայելի որդիները մտան ծովի մեջ, ինչպես ցամաքի, ու ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ դարձավ։
և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։