Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 36:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եթե լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մեջ են ավարտելու, տարիները՝ շքեղության մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:11
21 Խաչաձեւ Հղումներ  

Բայց այս բանը պատվիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին, և ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ և կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար”։


ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։


Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, կճաշակեք երկրի բարիքները.


Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին. դու կդիմես Տիրոջը՝ քո Աստծուն, և կլսես նրա ձայնը,


Երկրի վրա վայելեցիք ու զվարճացաք և ձեր սրտերը սնուցեցիք մորթվելու օրվա համար։


Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։


Եվ եթե դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրավությունը հեռացրած կլինես քո հարկից։


Բայց եկ խստակյա՛ց եղիր, թե կարող ես համբերել. և այդժամ քո պտուղը կփթթի։


Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։


Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։


նրանց ձագերն իրենց առջև են մշտապես։ Նրանց երեխաները խաղում են՝


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Ամբարիշտները կյանքները բարիքների մեջ են ավարտել, և գերեզմաններում հանգիստ ննջում են։


Մերժեցին ինձ Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով, Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։


Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին փառավորում փրկությամբ։


Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։


Ի՞նչ պիտի տրվի քեզ, Կամ ի՞նչ պիտի ավելանա, Ո՜վ նենգ լեզու.


Իսկ ով ինձ լսի, նա կապրի ապահովությամբ և անվախ կհանդարտվի ամենայն չարիքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ