Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 34:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Խավարեցրել է ամբարիշտներին, և սրանք նշավակ եղան իրենց թշնամիների առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 34:26
16 Խաչաձեւ Հղումներ  

Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են դառնում որևէ դատաստանից առաջ, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։


Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։


ամբարիշտի կյանքը չի խնայելու և պաշտպանելու է աղքատի իրավունքը։


հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։


Իրավունքս ու դատաստանս դու տեսար, Որպես արդարության դատավոր՝ աթոռին նստեցիր։


«Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։


Բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին։


Տներդ են կրակով այրելու, բազում կանանց առաջ քեզնից վրեժխնդիր են լինելու։ Քեզ քո պոռնկությունից հետ եմ դարձնելու, և դու այլևս նրանց վարձ չես տալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ