19 Կավի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել։
19 Նա ինձ ցեխն է գցել, և ես հողի ու մոխրի նման եմ դարձել։
Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։
դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.
Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։
Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։
Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։