20 Աղեղն իմ ինձ հետ պիտի առնեմ, և այն կնորոգվի իմ ձեռքում։
20 Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։
Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։
Երկիրը հաստատեց իր հիմքերի վրա, Որպեսզի բնավ չսասանվի.
Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։
Իմ հորը պատմե՛ք այն փառքի մասին, որ ունեմ Եգիպտոսում, նաև այն մասին, ինչ տեսել եք։ Իմ հորը շտապ բերե՛ք այստեղ»։
Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։
Մերկացրել է ինձ բոլոր փառքերից, հանել իմ գլխից պսակը նաև։