Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Տերը հիվանդացրեց սիրտս, Ամենակալը տագնապեցրեց ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 23:16
11 Խաչաձեւ Հղումներ  

«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։


և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,


Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա


Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։


Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի քո օրհնությունները, Տե՛ր, Քո երեսի լույսով պիտի ընթանա,


Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։


Թող երբեք չահաբեկվեն ձեր սրտերը, մի՛ վախեցեք այն լուրերից, որ կլսեք երկրում, որովհետև նույն տարում պիտի գա մի լուր, իսկ հաջորդ տարում՝ այլ լուր, և անիրավություն պիտի լինի երկրում, խայտառակություն՝ խայտառակության վրա։


Այս ամենով նրա առջև պիտի տագնապեմ, անդրադառնալով ավելի պիտի զարհուրեմ նրանից։


Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք, Թիրախ կանգնեցրել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ