8 Նրանց սերունդն ըստ ցանկության է, և զավակները՝ աչքների առաջ։
8 Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։
Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։
Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. նրա վրա հասնելու է ցասման օրը։
Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքվելու։
և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։
Նրանց տները հաջողված են, բարգավաճ, և ոչ մի տեղից՝ դույզն-ինչ երկյուղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։
Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ Աստծուց օրհնված սերունդ են։